-
27.03.2016|
12:27
Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
-
27.03.2016|
12:26
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և դաշնակիցները վերանայելու են ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը։ Խնդիրը կքննարկվի հաջորդ շաբաթ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով միջազգային գագաթաժողովում։
-
27.03.2016|
12:22
ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ օրում 40 թռիչք են իրականացրել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում՝ հաղորդում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը: Հարվածներ են հասցվել ահաբեկիչների 158 կառույցներին, որոնց արդյունքում ավելի քան 100 գրոհային, 4 տանկ, 3 հրետանի, 4 զինապահեստ է ոչնչացվել:
-
26.03.2016|
13:09
Վերջին 24 ժամերի ընթացքում ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում Ադրբեջանի զինուժը ինտենսիվորեն կիրառել է համազարկային հրթիռային կայանքներ՝ կրակ բացելով նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց ուղղությամբ:
-
25.03.2016|
15:01
Ռուսաստանը պատրաստ է ապասառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ Անկարան ընդունի ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մեջ իր մեղքը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
-
25.03.2016|
00:58
Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, մարտի 10-ին հանդես գալով Փորձագետների խորհրդի նոր կազմի առջև, հայտարարեց, որ ԱՄՆ-ը ծրագիր ունի փոխելու Իրանի պետական կառուցվածքը, սակայն նրան չի հաջողվի հեղաշրջում կազմակերպել։
-
24.03.2016|
13:57
Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրա քաղաքի պատմական մասում՝ հայտարարել է բրիգադային մի գեներալ։ Նա ընդգծել է, որ ավիահարվածներ պետք չեն եղել։
-
24.03.2016|
11:00
Իշխանությունները մի քանի ամիս զգուշացնում էին իսլամիստների ահաբեկչական գրոհների հավանականության մասին Բրյուսելում, սակայն դա չնվազեցրեց ցնցումը, երբ երեքշաբի առավոտյան կանխատեսումներն արդարացան՝ գրում է The Wall Street Journal-ը:
-
23.03.2016|
14:41
Բրյուսելում ահաբեկչական հարձակումները հաստատում են «այսբերգի տեսությունը», որը նկարագրում է ահաբեկչությունների նախապատրաստության մոդելը, գրում է Business Insider-ը։
-
23.03.2016|
14:39
Սաուդյան Արաբիան փոխել է նավթի արդյունաբերության սառեցման դիրքորոշումը: Նախկինում Էր-Ռիադը հայտնել էր, որ պատրաստ է համաձայնագիր ստորագրելու, եթե այդ քայլին գնա Թեհրանը: